«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Հակազդման ծրագիր, ինչի հետևանքները, Հայաստանի և անձամբ իրենց համար, Նժդեհն ու Դրոն հրաշալի են գիտակցել

Հակազդման ծրագիր, ինչի հետևանքները, Հայաստանի և անձամբ իրենց համար, Նժդեհն ու Դրոն հրաշալի են գիտակցել
11.05.2025 | 19:06

Հայաստանը ոչ միայն անկախ հռչակելու, այլև իբր Թուրքիայից զգալի տարածքներ Հայաստանին վերամիավորելու մասին Գերմանիայի խիստ գայթակղիչ խոստումների թեման բացարձակապես նոր չէ, նոր չեն նաև դրանց իրարամերժ մեկնաբանությունները։ Որ Գերմանիան բազմաթիվ ծրագրեր պետք է շրջանառության մեջ դներ, որպեսզի ներսից պառակտեր հակառակորդ երկիրը՝ ԽՍՀՄ-ը, թերևս, հանրահայտ է։

Փաստերի, հատկապես՝ հարցաքննությունների գրավոր արձանագրությունների համադրումը վկայում է այն մասին, որ Գերմանիայի ռազմական գործընթացներում, ընդհուպ՝ 812-րդ գումարտակի գործողություններում ակտիվորեն ներգրավված հայ ազգային գործիչները, այդ թվում՝ Դրոն, Նժդեհը և այլոք, ոչ թե անվերապահորեն հավատացել ու գործել են այդ ծրագրերին համահունչ, այլ ճիշտ հակառակը՝ գիտակցելով, թե ինչ կլիներ Հայաստանի հետ, եթե Ստալինգրադի ճակատամարտում Գերմանիայի հաղթանակից, ընդհանրապես ԽՍՀՄ-ի պարտությունից հետո անխուսափելիորեն ԽՍՀՄ-ի վրա հարձակվեր Թուրքիան, փորձել են ամեն գնով հակակշիռ ստեղծել, կանխել այդպիսի զարգացումները: Դա եղել է հնարավոր հակազդման ծրագիր, ինչի հետևանքները, այդ թվում՝ անձամբ իրենց համար, վերջիններս հրաշալի են գիտակցել. հաջողելու դեպքում կփորձեին կանխել Թուրքիայի նկրտումները, իսկ ձախողելու դեպքում՝ իրենք իրենց սեփական կյանքով պատասխան կտային՝ չվնասելով Հայրենիքը։

Որպեսզի պատմական իրադարձությունները չլինեն սոսկ սուբյեկտիվ ընկալման առարկա, արժե ուսումնասիրել հավաստի փաստավավերագրական նյութեր։ Ի դեպ, Աշոտ Աղաբաբյանը հենց այդպիսի նյութերով է շարադրել իր «Գաղտնիքների տիրակալը» հիրավի հաջողված վեպը, որը մասամբ վերաբերում է նաև վերը նշված խնդրահարույց թեմային։

Հ.Գ. Որպես ասվածի ապացույց, անգամ հղում չեմ անում թուրք-գերմանական բարեկամության 1941թ. հունիսի 18-ի պակտին, քանզի այդպիսի զուտ գրավոր թղթերը երկու պետությունների համար էլ գրոշի արժեք չեն ունեցել:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ